ԸՍՏ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ` ԿԼՈՆԱՎՈՐՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ<br /> ՍՆՈՒՆԴԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱՆՎՏԱՆԳ Է<br />


ԸՍՏ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ` ԿԼՈՆԱՎՈՐՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ
ՍՆՈՒՆԴԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱՆՎՏԱՆԳ Է

  • 14-01-2008 19:25:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Եվրամիության սննդամթերքի անվտանգության գործակալության, կլոնավորված կենդանիներից ստացված կաթը եւ միսը հավանաբար անվտանգ են մարդկանց համար: Ինչպես հայտնում է «Los Angeles Times» թերթի կայքը, վկայակոչելով «Associated Press» գործակալությանը, Եվրամիության Սննդամթերքի անվտանգության մարմնի հայտարարությունը հավանաբար կթեժացնի սկիզբ առնող բանավեճը այն մասին, թե արդյո՞ք Եվրամիությունը պետք է թույլ տա, որ կլոնավորված կենդանիները մուտք գործեն սննդի ոլորտ: 47 էջից բաղկացած զեկույցը, սակայն, նախազգուշացնում է, որ «միայն սահմանափակ տվյալներ են մատչելի եղել» կենդանիների կլոնավորման վերաբերյալ: Այն հորդորում էր քննարկումներ անցկացնել գիտնականների եւ սպառողների հետ, ովքեր նախկինում դեմ էին, որ թույլատրվի այդպիսի մթերքների մուտքը շուկա: 27 ազգ ներառող միությունը ներկայումս չունի կենդանիների կլոնավորմանը եւ նրանցից ստացված սննդին առնչվող խնդիրները կարգավորող որեւէ օրենք: Ինչպես նշել է Եվրամիության Առողջապահության հարցերով հանձնակատար Մարկոս Կիպրիանուի խոսնակ Նինա Պապադուլակին, Եվրահանձնաժողովը փորձում է պատասխան տալ այն հարցին, թե արդյո՞ք կա այդպիսի օրենսդրության կարիք: Ինչպես նշվում է նախնական զեկույցում, «ըստ առկա տվյալների` չի ակնկալվում, որ կլոնները կամ նրանց սերունդները սննդի անվտանգության տեսանկյունից նոր ռիսկեր կներկայացնեն` համեմատած ավանդական եղանակներով բուծված կենդանիների հետ»: Նինա Պապադուլակիի խոսքերով, հանձնաժողովը դիմելու է գիտության եւ նոր տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտացած էթիկայի խմբի եզրակացությանը: Դրա կազմում ընդգրկված են գիտնականներ, փիլիսոփաներ, աստվածաբաններ եւ իրավաբաններ: Ակնկալվում է, որ խումբը «սնունդ ստանալու նպատակով կենդանիների կլոնավորման էթիկական կողմերի» մասին իր սեփական զեկույցը կհրապարակի հունվարի 16-ին: Եվրամիության անդամ չհանդիսացող որոշ երկրներ քայլեր են կատարում` կլոնավորված կենդանիները մուտքը սննդի ոլորտ թույլատրելու համար: Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները այս տարի կթույլատրի կլոնավորված կենդանիներից ստացված սնունդի մուտքը շուկա: Սակայն, 2006թ.-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 64 տոկոսը մտահոգված է կենդանիների կլոնավորմամբ: Ինչպես նշվում է, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ Կանադան եւս պատրաստվում են քննել այս խնդիրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play