ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ<br /> ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՍԱՌԵՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ

  • 14-01-2008 19:15:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում շվեյցարական «ՆՈԳԱ» ընկերության հայցադիմումով սառեցվել են ռուսական մի շարք հաստատությունների եւ պետական ընկերությունների հաշիվները: Կալանք է դրվել, մասնավորապես, Կենտրոնական բանկի եւ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշիվների վրա: Փարիզի տրիբունալին առընթեր դատական կատարածուների որոշումն ընդունվել է «ՆՈԳԱ» ֆիրմայի հայցադիմումի առնչությամբ Ստոկհոլմի միջազգային դատարանի 1997 թվականի փետրվարի 1-ի որոշման հիման վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «ՆՈԳԱ» ընկերությունը պնդում է, որ Ռուսաստանը միլիոնավոր դոլարների գումար է իրեն պարտք 1991 թվականին կնքված պայմանագրերով: Հենվելով հաշտարար դատարանի որոշման վրա` ընկերությունը իրավասու է իրեն համարում հասնելու արտասահմանում ռուսական պետության սեփականության արգելակալանքի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play