ՀՆԴԿԱՍՏԱՆԻ «TATA MOTORS LTD.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ Է<br /> ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆԻ «TATA MOTORS LTD.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ Է
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

  • 11-01-2008 18:00:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի «Tata Motors Ltd.» ընկերությունը հանրությանն է ներկայացրել աշխարհի ամենաէժան ավտոմեքենան: Ինչպես հայտնում է «Los Angeles Times» թերթի կայքը, վկայակոչելով «Reuters» գործակալությանը, չորս տեղանոց «Նանո»-ն արժե 100 հզ. ռուպի, որը համարժեք է 2.500 ԱՄՆ դոլարի: Այս գինը մոտ երկու անգամ ցածր է ներկայումս շուկայի ամենաէժան ավտոմեքենայից, որն արտադրում է «Tata Motors»-ի ամենամեծ մրցակիցը` «Maruti Suzuki Ltd.» ընկերությունը: «Tata Motors» ընկերության նախագահ Ռաթան Տատայի հավաստիացմամբ, իրենց նախագծած ավտոմեքենան համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին եւ բնապահպանական չափանիշներին: Ինչպես նշվում է, փոքր եւ կորաձեւ «Նանո»-ն խիստ տարբերվում է «Jaguar» եւ «Land Rover» շքեղ բրենդերից, որոնք ձեռք բերելու համար «Tata Motors»-ը բանակցում է «Ford Motor Co» ընկերության հետ: «Tata Motors»-ը ծրագրել էր ստեղծել այս ավտոմեքենան տարիներ առաջ` որպես ավելի ապահով եւ մատչելի այլընտրանքային միջոց միլիոնավոր մարդկանց համար, ովքեր հաճախ երթեւեկում են մոպեդներով կամ հեծանիվներով: Նոր մեքենաները նախընտրելի են Հնդկաստանի գնորդների համար, որտեղ օգտագործված ավտոմեքենաների կազմակերպված շուկայի բացակայության պատճառով այդպիսի մեքենաներ գնելը դառնում է հոգնեցուցիչ, երբեմն նաեւ վտանգավոր: Բնապահպանները, սակայն, մտահոգված են, որ միլիոնավոր էժան ավտոմեքենաները կհեղեղեն Հնդկաստանի փողոցները, որոնցից շատերն արդեն առանց այն էլ գերծանրաբեռնված են, եւ խիստ կմեծացնեն արտանետումների ծավալը մի երկրում, որն ունի Ասիայի երրորդ ամենամեծ տնտեսությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play