ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԴԵՄ<br />


ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԴԵՄ

  • 10-01-2008 21:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջ Բուշի վարչակազմը ի դեմս ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարել է սիրիական Al-Zawra արբանյակային հեռուստաալիքի եւ նրա սեփականատեր` Սիրիայում ապրող իրաքյան խորհրդարանի նախկին անդամ, գործարար Միշան Ալ-Ջաբուրիի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, սիրիական հեռուստաալիքի եւ նրա սեփականատիրոջ հետ միասին Իրաքում «բռնության բորբոքման» եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դեմ գործունեության համար պատժամիջոցների են ենթարկվել նաեւ Իրանի երեք քաղաքացիներ` իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Ահմեդ Ֆորուզանդեհը եւ Իրանում ծայրահեղական շիա խմբավորումների ղեկավարներ Աբու Մուստաֆա Ալ-Շեյբանին եւ Իսմայիլ Հաֆիզ Ալ-Լամին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play