ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 150 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ<br /> ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ<br />


ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԻՐԱՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 150 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ
ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ

  • 10-01-2008 19:55:00   | Շվեյցարիա  |  Միջազգային
ԺՆԵՎ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է զեկույց, համաձայն որի, Իրաքի մոտ 151 հազար քաղաքացիներ են զոհվել բռնի մահով 2003 թվականի մարտից, երբ երկիր ներխուժեցին ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերը, մինչեւ 2006 թվականի հունիս: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Associated Press-ին: Ուսումնասիրությունը, որի ընթացքում հարցվել է 10 հազար իրաքյան ընտանիք, ԱՀԿ մասնագետներն իրականացրել են Իրաքի առողջապահության նախարարության աշխատակիցների օգնությամբ: Փորձագետներն այդ աշխատանքը համարում են գիտականորեն առավել հիմնավորված բոլոր նրանցից, որ նվիրված են եղել այդ թեմային:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play