ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՉԾԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՉԾԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 10-01-2008 16:40:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայում ոչ մեծ կոմպյուտերային ընկերության սեփականատերը ազատել է երեք չծխող աշխատակիցների, այն բանից հետո, երբ նրանք պահանջել են իրենց տրամադրել չծխողների համար նախատեսված տարածք: Նշվում է, որ չծխող եռյակը աշխատանքից ազատվել է «ֆիրմայի աշխատանքին խանգարելու» պատճառով: 2008 թվականի հունվարի 1-ից Գերմանիայում ուժի մեջ է մտել գինետներում եւ ռեստորաններում ծխելն արգելող օրենքը, սակայն գերմանացիներին մինչեւ հիմա թույլատրվում է ծխել ոչ մեծ ընկերությունների գրասենյակներում:
Նոյյան տապան  -   Միջազգային