ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ «ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԱԾՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈՒՄ<br /> ԵՆ ԿՈՄԿՈՒՍԻՑ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ «ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԱԾՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈՒՄ
ԵՆ ԿՈՄԿՈՒՍԻՑ

  • 08-01-2008 15:55:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինական Խուբեյ նահանգի իշխանությունները Կոմունիստական կուսակցությունից հեռացրել են նրա 500 անդամների «մեկ երեխայի մասին» օրենքը խախտելու համար: Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, 93 հազար չինացիներից, որ 2007 թվականին խախտել են օրենքը, մոտ 1600-ը եղել են իշխանության ներկայացուցիչներ: Նրանցից շատերը զրկվել են քաղաքական կարգավիճակից, 395 օրինախախտներ կորցրել են աշխատանքը:
Նոյյան տապան  -   Միջազգային