ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՂՄ ԿԼԻՆԻ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆԸ ԵՄ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՂՄ ԿԼԻՆԻ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆԸ ԵՄ

  • 08-01-2008 15:50:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան պատրաստ է սատարել Եվրոպական միության ընդլայնմանը: Ինչպես «Ֆայնենշլ թայմս» թերթին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան-Պիեռ Ժուայեն, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը ԵՄ ընդլայնման նկատմամբ եւ այժմ նոր անդամների ընդունումը դիտում է որպես ԵՄ դիրքերի ուժեղացում աշխարհում: Ըստ նրա, Ֆրանսիան պահանջելու է բալկանյան պետությունների, ներառյալ Սերբիայի, ընդունելությունը ԵՄ:
Նոյյան տապան  -   Միջազգային