ԲՀՈՒՏՈՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԵՏԱՔՆՆԻ ՀԴԲ-Ն<br />


ԲՀՈՒՏՈՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԵՏԱՔՆՆԻ ՀԴԲ-Ն

  • 28-12-2007 16:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանյան ընդդիմության առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանությունը խոր ազդեցություն կթողնի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի եւ իր կողմնակիցների վրա: Ինչպես գրում է «Թայմս» թերթը, այդ իրադարձությունը լուրջ փորձություն եղավ Բուշի արտաքին քաղաքականության համար, որ ուղղված է հանգստության պահպանմանը Պակիստանում: Այժմ Բուշի վարչակազմին սպասվում է պարզել, թե Բհուտոյի սպանությունն արդյոք յուրատեսակ առիթ չի դառնա երկրում վերահսկողությունը խստացնելու համար: Թերթի չհաստատված տվյալներով, Բհուտոյի սպանության գործի հետաքննությանը կմասնակցի ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո):
Նոյյան տապան  -   Միջազգային