ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԶԻՋԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ<br />


ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ԶԻՋԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

  • 27-12-2007 19:50:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը նոր տարի է թեւակոխում ամրապնդված տնտեսությամբ եւ հաստատուն դիրքորոշմամբ միջազգային հարցերում: Ինչպես գրում է «The Financial Times» թերթը, Արեւմուտքը պետք է որոշի, թե ինչպես կառուցի հարաբերությունների նոր համակարգը մի երկրի հետ, որտեղ ուժեղացել են ազգայնամոլական տրամադրությունները եւ ավտորիտար ռեժիմը: Արեւմուտքի համար ամենաճիշտ տարբերակը Ռուսաստանի ներգրավումն է բոլոր կարեւորագույն հարցերում: Ընդ որում չի կարելի արեւմտյան արժեքները խաթարող զիջումների գնալ: Թերթը նշում է, որ հարկավոր է մի կողմ դնել Ռուսաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու փորձերը: Հարկավոր է ընդունել դրկից պետություններում իր շահերը պաշտպանելու Ռուսաստանի իրավունքը եւ ուղիներ նախանշել ռուսական իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության համար: Եվ գլխավորը, գրում է թերթը, Արեւմուտքը պետք է միանգամից տրամադրվի հիասթափության, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող անամպ լինել:
Նոյյան տապան  -   Միջազգային