ԲՈՒՇԸ ՊԱՐՏՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆՈՒՄ<br />


ԲՈՒՇԸ ՊԱՐՏՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆՈՒՄ

  • 27-12-2007 19:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի այն հայտարարությունները, թե ինքը դրականորեն է վերաբերվում Իրանին ռուսական միջուկային վառելիքի մատակարարումներին, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես գրում է «Նյու Յորք թայմս» թերթը, ամերիկյան նախագահի խոսքերը ցույց են տալիս սոսկ, որ նա մտադիր չէ նոր հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Իրականում ռուսական վառելիքի մատակարարումների քաղաքական նշանակությունն այն է, որ Վաշինգտոնի իրանական քաղաքականությունը սնանկ դուրս եկավ:
Նոյյան տապան  -   Միջազգային