ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԶՈՀՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br />


ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԶՈՀՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

  • 27-12-2007 18:25:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Բենազիր Բհուտոն վախճանվել է վիրահատական սեղանին ծանր վերքերից, որ ստացել էր ահաբեկչական գործողության ժամանակ ժամանակ, հաղորդում է «Associated Press» գործակալությունը: Այս տեղեկատվությունը հաղորդում են նաեւ պակիստանյան մասնավոր հեռուստաալիքները` վկայակոչելով հոսպիտալի աղբյուրներ: Դեկտեմբերի 27-ին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործողության է դրել պակիստանյան Ռավալփինդի քաղաքում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ: Ահաբեկության հետեւանքով մոտ 20 մարդ, այդ թվում ոստիկանության մի քանի աշխատակիցներ, զոհվել են եւ առնվազն 15-ը վիրավորվել:
Նոյյան տապան  -   Միջազգային