ՀԻՆԴՈՒԻՍՏՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՒԹ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՆ ՀՐԿԻԶԵԼ<br /> ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ<br />


ՀԻՆԴՈՒԻՍՏՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՒԹ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՆ ՀՐԿԻԶԵԼ
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

  • 27-12-2007 16:55:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի արեւելքում, Օրիսսա նահանգում, վերջին մեկ օրում հինդուիստների կողմից թալանվել եւ հրկիզվել են քրիստոնեական ութ գյուղական եկեղեցիներ: Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, վեց տաճարներ տուժել են անմիջականորեն Ծննդյան տոնի գիշերը: Դեպքի ժամանակ տեղ գտած զանգվածային ծեծկռտուքի ընթացքում զոհվել է մեկ եւ մոտ 25 մարդ վիրավորվել: Իշխանություններն առայժմ որեւէ հայտարարություն չեն արել բախումների վերաբերյալ, սակայն հինդուիստների եւ քրիստոնեական փոքրամասնության դիմակայությունը Հնդկաստանում տասնամյակների պատմություն ունի:
Նոյյան տապան  -   Միջազգային