ՍԵՐԲԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀՌՉԱԿԵԼ Է ԵՐԿՐԻ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՍԵՐԲԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀՌՉԱԿԵԼ Է ԵՐԿՐԻ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ

  • 27-12-2007 16:30:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիան չեզոք պետություն է, իսկ ապագայում այս կամ այն ռազմական դաշինքին միանալու հարցը կլուծեն քաղաքացիները համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Բոլոր միջազգային համաձայնագրերի ստորագրումը, այդ թվում Եվրամիության հետ կայունացման եւ անդամակցման մասին, «պետք է, առաջին հերթին, համապատասխանի պետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության շահերին»: Այսպիսին են այն բանաձեւի հիմնադրույթները, որ այս գիշեր ձայների սահմանադրական մեծամասնությամբ հաստատվել է Ժողովրդական սկուպշչինայի երկարատեւ նիստում: Այդ փաստաթղթի օգտին քվեարկել են 220 պատգամավորներ, «դեմ»` 14, ձեռնպահ` 3 (խորհրդարանում ընդամենը 250 տեղ է): Հռչակագրի հիմնական հակառակորդը եղել է լիբերալ դեմոկրատների խմբակցությունը` համարելով, որ Սերբիան պետք է հաշտվի Կոսովոյի կորստի հետ հանուն ինտեգրացման ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում:
Նոյյան տապան  -   Միջազգային