Երեւանում կազմակերպվելու է Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը


Երեւանում կազմակերպվելու է Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը

  • 25-08-2011 13:50:19   | Հայաստան  |  Հայտարարություններ
2011թ. հոկտեմբերի 29-30-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը համատեղ Երեւանում կազմակերպելու են «Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը»: Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ի հոկտեմբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ եւ 200-ից ավելի Հայաստանի եւ Արցախի սրտաբաններ: Համաժողովի նպատակն է հայտնաբերել եւ համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաեւ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը: Համաժողովի ավարտից հետո` ս.թ. նոյեմբերի 2-ին, տեղի կունենա նաեւ հանդիպում Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի պատվիրակությունների եւ ԼՂՀ իշխանությունների հետ: Դիմելով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ սրտաբաններին, խնդրում ենք համաժողովին մասնակցելու ցանկության դեպքում, մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն` հետեւյալ հասցեով. ք. Երեւան, Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ (հեռ` 58-56-01 (1-12), էլ. փոստ` europedep@yahoo.fr, europedep@mindiaspora.am):
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play