ՍՈՄԱԼԻՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՆ «ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ ԵՆ «ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

  • 26-12-2007 16:35:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիում զինված մարդիկ առեւանգել են երկու կանանց` «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության աշխատակցուհիների: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, նրանք երկուսն էլ Իսպանիայի հպատակներ են: Միջադեպը տեղի է ունեցել Պունտլենդում` Սոմալիի հյուսիս-արեւելքում գտնվող ինքնահռչակ տարածքում: Զինված հանցագործները կանգնեցրել են ավտոմեքենան, որով իսպանուհիները հոսպիտալ էին գնում, եւ կանանց տարել անհայտ ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային