ՏԱՍՆՉՈՐՍ ՆԱՎԱՍՏԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՋՐԵՐՈՒՄ<br />


ՏԱՍՆՉՈՐՍ ՆԱՎԱՍՏԻ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՋՐԵՐՈՒՄ

  • 25-12-2007 19:55:00   | Կորեա  |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 25-ին տասնչորս նավաստի է անհետ կորել այն բանից հետո, երբ նրանց նավը անհետացել է Հարավային Կորեայի հարավային ափից: Այս մասին հայտնում է «Los Angeles Times»-ը: Հարավկորեական նավը տեղափոխում էր 2000 տոննա ազոտական թթու, սակայն քիչ է հավանական, որ այն վտանգ ներկայացնի օվկիանոսին կամ նավաստիների կյանքին, քանի որ քիմիական նյութը հեշտությամբ նոսրանում է: Հարավային Կորեայի ծովային սահմանապահները եւ նավատորմիղը սկսել են նավի որոնումները, երբ այն դեկտեմբերի 25-ին աղետի ազդանշան է ուղարկել Սեուլից 283 մղոն դեպի հարավից: Մի քանի ժամ անց նավաստիներից մեկը գտնվել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն անձնակազմի մնացած անդամները` 12 հարավկորեացի եւ երկուսը` Մյանմարից, դեռեւս չեն գտնվել: Նշենք, որ դեպքը պատահել է այն ժամանակ, երբ Հարավային Կորեան դեռեւս պայքարում է` վերացնելու համար դեկտեմբերի 7-ին բեռնատար եւ նավթատար նավերի բախումից առաջացած հետեւանքները: Աղետի պատճառով նավից 78.920 բարել նավթ էր արտահոսել` աղտոտելով ծովեզրը եւ վտանգի ենթարկելով երկրի ամբողջ արեւմտյան ափի էկոհամակարգը:
Նոյյան տապան  -   Միջազգային