Մարտին Յորգանց. «Այլ ազգերի մեջ այնքան տաղանդ չկա, որքան հայերի»


Մարտին Յորգանց. «Այլ ազգերի մեջ այնքան տաղանդ չկա, որքան հայերի»

  • 25-08-2011 14:34:57   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի անկախության 20 ամյակի առիթով ֆրանսահայ հայտնի երգիչ Մարտին Յորգանցը բարեգործական համերգներով հանդես կգա Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում։ Առաջին համերգը կկայանա օգոստոսի 25-ին Աղվերանի Կարին ճամբարում: Ինչպես նույն օրվա ասուլիսում նշեց Մ.Յորգանցը, անկախության քսան տարիների ընթացքում շատ բան է փոխվել Հայաստանում, այդ թվում` նաեւ երգարվեստը: Նրա խոսքերով, այլ ազգերի մեջ այնքան տաղանդ չկա, որքան հայերի: Միաժամանակ նա ցավով նշեց, որ այսօր Հայաստանի համար ամենամեծ խնդիրը արտագաղթն է: «Պետք է այնպես անենք, որ մարդիկ այստեղ մնան: Ինչքան բնակչությունը պակասում է, այնքան վտանգավոր է մեզ համար»,- նշեց երգիչը: Ըստ Մ.Յորգանցի, Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր է լուծել միայն միասնական ուժերով՝ գործելով առանց տարանջատման: Նա հույս հայտնեց, որ այդպիսով Հայաստանը կվերածվի գեղեցիկ երկրի, որին բոլորը կնախանձեն: Ասուլիսի ավարտին Մ.Յորգանցին հանձնվեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիրը` Ֆրանսիայում եւ Սփյուռքում հայ մշակույթի տարածման, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման եւ հայապահպանության գործում ունեցած ավանդի համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ