ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԷԼԵԿՏՐԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ<br /> ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ<br />


ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԷԼԵԿՏՐԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ

  • 21-12-2007 15:50:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինական «Շանհայ էլեկտրիկ գրուպ» խոշոր ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Վան Չենմինը մահվան է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը: Նա, ինչպես նաեւ իր երկու գործընկերները, մեղավոր են ճանաչվել մոտ 40 մլն դոլարի անօրինական յուրացման համար Շանհայում հողի օգտագործման իրավունքների բաշխման հետ կապված մեքենայությունների արդյունքում: Իր նախկին գործընկերները` Յան Ցզինբաոն եւ Լու Տյանմինը, արժանացել են համապատասխանաբար ցմահ պատժի եւ 15 տարվա բանտարկության: Նշվում է նաեւ, որ ընկերության նախկին ղեկավարին մահվան վճիռն արձակվել է դատավճռի կատարման հետաձգմամբ: Սովորաբար դա Չինաստանում նշանակում է, որ այն կփոխարինվի ցմահ բանտարկությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային