ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՐԱՔ<br />


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՐԱՔ

  • 18-12-2007 17:54:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը անակնկալ այցով դեկտեմբերի 18-ին ժամանել է Իրաք: Ըստ տեղեկությունների, այցի ընթացքում Ռայսը մտադիր է իրաքյան ղեկավարության հետ քննարկել այն միջոցառումները, որ իշխանությունները ձեռնարկում են Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ պայքարում: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի եւ ԱԳ նախարար Հոշիար Զեբարիի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային