ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏԸ<br />


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏԸ

  • 18-12-2007 17:35:00   | Ուրուգվայ  |  Միջազգային
ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուրուգվայում ձերբակալվել է նախկին բռնապետ Գրեգորիո Ալվարեսը, որը երկիրը ղեկավարել է 1982-1985 թվականներին: Նրան մեղադրում են 40 ուրուգվայցիների` վարչակարգի քաղաքական հակառակորդների առեւանգմանը հանցակցության մեջ, որոնց բռնել էին հարեւան Արգենտինայում եւ ուժով տեղափոխել հայրենիք, որից հետո նրանք անհետ կորել են: Բռնապետության տարիներին (1973-1985 թթ.) քաղաքական շարժառիթներով «Կոնդորի պլան» օպերացիայի շրջանակում, որ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի եւ Չիլիի զինվորական ռեժիմները համատեղ իրականացնում էին իրենց քաղաքական ընդդիմախոսների ֆիզիկական ոչնչացման նպատակով, սպանվել են Ուրուգվայի 180 քաղաքացիներ:
Նոյյան տապան  -   Միջազգային