ՄԵԴՎԵԴԵՎԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ<br />


ՄԵԴՎԵԴԵՎԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

  • 17-12-2007 20:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Միասնական Ռուսաստանի» համագումարը Դմիտրի Մեդվեդեւին հաստատել է ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածու առաջիկա ընտրություններում: Կուսակցության համագումարում գաղտնի քվեարկության արդյունքները հայտարարել է նրա առաջնորդ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Անցած երկուշաբթի 4 կուսակցություններ` «Միասնական Ռուսաստանը», «Արդար Ռուսաստանը», Ագրարային կուսակցությունը եւ «Քաղաքացիական ուժը», հայտարարել էին Դմիտրի Մեդվեդեւին 2008 թվականի մարտի ընտրություններում ՌԴ նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրելու իրենց որոշման մասին: Այս նախաձեռնությունը արժանացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային