ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲԱՅՐԸ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ Է<br /> ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲԱՅՐԸ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ Է
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ

  • 17-12-2007 20:32:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի արդարադատության նախարար Ռաշիդա Դատիի հարազատ եղբայր Օմարին Շալոն-սյուր-Սոն քաղաքի դատարանը դեկտեմբերի 17-ին դատապարտել է ութ ամսվա բանտարկության թմրադեղերի առեւտրի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 36-ամյա Օմար Դատիի համար սա առաջին մեղադրական դատավճիռը չէ. 2001 թվականին նա արդեն դատապարտվել էր 4-ամսյա բանտարկության թմրավաճառության համար: 2005 թվականին նա խոստովանել է, որ երկու տարում վաճառել է 5-6 հազար եվրոյի հերոին, որից հետո դատական հսկողության տակ է հայտնվել երկրից չբացակայելու ստորագրությամբ: Այս տարվա օգոստոսին Ֆրանսիայի արդարադատության նախարարի մյուս եղբայրը` 34-ամյա Ժամալ Դատին, նույնպես դատապարտվել էր տասներկու ամսվա բանտարկության թմրավաճառության համար:
Նոյյան տապան  -   Միջազգային