ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 17-12-2007 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 13-16-ին Մոսկվայում անցկացվեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան մրցանակների միջազգային խաղարկությունը սպորտային մարմնամարզությունից: Մրցաշարին մասնակցեցին 20 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակներից Հարություն Մերդինյանը 3-րդ տեղը գրավեց նժույգաթափում, իսկ Արտյոմ Ավետյանը` հենացատկում: Խաղարկված մրցանակներից անմասն մնաց Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Աստղիկ Գյուլնազարյանը, որը 28 մասնակիցների մեջ գրավեց 23-րդ տեղը: Արտյոմ Ավետյանը 50 մասնակիցների պայքարում ճանաչվեց 15-րդը, իսկ Հարություն Մերդինյանը` 13-րը:
Նոյյան տապան  -   Սպորտ