ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br /> ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  • 13-12-2007 18:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական պատվիրակությունը պաշտոնապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել Կոսովոյի վերաբերյալ հայտարարության նախագիծ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Խորհրդում կոնսուլտացիաների ավարտից հետո հայտարարել է ընթացիկ ամսին նրա նախագահ Մարսելլո Սպատաֆորան: «Կոնսուլտացիաների ընթացքում տվյալ հարցի վերաբերյալ ռուսական դիրքորոշման պարզաբանմամբ հանդես եկավ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը»,- նշել է նա: Խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել առաջարկված նախագծի վերաբերյալ, սակայն լայն քննարկում չի եղել, ավելացրել է Սպատաֆորան: Նա հաստատել է նաեւ, որ Խորհուրդը ծրագրում է կոսովյան հարցը քննարկել դեկտեմբերի 19-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային