ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՄ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՌԴ-Ի ՀԱՆԴԵՊ ԱՆՀԻՄՆ<br /> ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԵՋ<br />


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՄ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՌԴ-Ի ՀԱՆԴԵՊ ԱՆՀԻՄՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԵՋ

  • 13-12-2007 18:10:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «տարակուսանք է հայտնել ԵՄ Խորհրդի դեկտեմբերի 10-ի «եզրակացությունների»` մարդու իրավունքների հարցերին նվիրված առանձին դրույթների առնչությամբ, որոնցում Ռուսաստանի հասցեին ներկայացվում է մերկապարանոց եւ իրական փաստերով չամրապնդված պահանջների մի հավաքածու»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Եվրոպական միության երկրների դեսպանների եւ ՌԴ-ում ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարի հետ նախարարի հանդիպման արդյունքների առնչությամբ: «Նախարարը կոչ է արել ԵՄ-ին հեռու մնալ այն պրկտիկայից, որ չի նպաստում անկեղծ երկխոսությանը եւ փոխշահավետ գործընկերությանը»,- ընդգծել են ԱԳՆ-ում: Հանդիպման ժամանակ նաեւ նշվել է, որ «ռուսական կողմից շեշտադրվել է առկա տարաձայնությունների լուծման սուբստանտիվ, չքաղաքականացված մոտեցման ամրագրման կարեւորությունը, Ռուսաստանի եւ ԵՄ համատեղ դիրքերի մշակման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը»:
Նոյյան տապան  -   Միջազգային