ՀՀՊ ՀԱՐՑՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԸ<br /> ԿԿԱՅԱՆԱՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ<br />


ՀՀՊ ՀԱՐՑՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԸ
ԿԿԱՅԱՆԱՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

  • 13-12-2007 15:52:00   | Հունգարիա  |  Միջազգային
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀՊ հարցով հերթական երկկողմ կոնսուլտացիաները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կկայանան դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում: Դրանք կանցկացվեն բարձրաստիճան աշխատանքային խմբի նիստում: Կանխավ ենթադրվում էր, որ աշխատանքային խմբի նիստը կկայանա նոյեմբերի 26-27-ը Վաշինգտոնում: Սակայն, չհաջողվեց այն անցկացնել, որովհետեւ ԱՄՆ-ն մեծ ուշացումով ներկայացրեց իր գրավոր առաջարկները, որ խոստացել էր Մոսկվայում «երկու գումարած երկու» ձեւաչափով արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հոկտեմբերյան հանդիպման ժամանակ:
Նոյյան տապան  -   Միջազգային