ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ<br />


ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ

  • 12-12-2007 19:55:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նեապոլի դատախազությունը սկսել է հերթական հետաքննությունը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ: Նա կասկածվում է կոռուպցիայի մեղսակցելու մեջ: Խոսքը պետական հեռուստատեսությունում չորս դերասանուհիների տեղավորելու իր փորձի մասին է, որոնց համար իր հերթին «բարեխոսել է» ձախակենտրոն սենատորներից մեկը: Հաջողության դեպքում, գրում է «Ռեպուբլիկա» թերթը, սենատորին խոստացվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը «իշխանափոխության» դեպքում: Նշենք, որ նախկին վարչապետը մի քանի անգամ դատարանում ամենատարբեր գործերով հանդես է եկել որպես պատասխանող իշխանության եղած ժամանակ: Ոչ մի հետաքննություն եւ դատ ընդդեմ Բերլուսկոնիի դեռեւս ոչ մի անգամ չի ավարտվել մեղադրական դատավճռով:
Նոյյան տապան  -   Միջազգային