ՊԵՐՈՒԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 6 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br />


ՊԵՐՈՒԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 6 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

  • 12-12-2007 18:55:00   | Պերու  |  Միջազգային
ԼԻՄԱ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին դատապարտվել է 6 տարվա բանտարկության իրեն վարկաբեկող նյութերի գողության համար: Դատավորը Ֆուխիմորիին մեղավոր է ճանաչել նրանում, որ նա իր օգնականներից մեկին հրահանգել է Պերուի հետախուզության նախկին ղեկավար Վլադիմիրո Մոնտեսինոսի տնից գողանալ զանազան փաստաթղթերի 40 տուփ, այդ թվում եւ տեսանյութեր, որոնք վկայում են Ֆուխիմորիի ռեժիմի հանցագործությունների մասին: Նախկին առաջնորդը մտադիր է բողոքարկել վճիռը: «Ավելի վաղ դրանք քաղաքական մեղադրանքներ էին: Այժմ ավելացան նաեւ քրեականներ»,- լրագրողներին հայտարարել է նրա դուստր Կեյկոն, որի կարծիքով դատավճիռը չափազանց խիստ է, իսկ դատարանը` կանխակալ:
Նոյյան տապան  -   Միջազգային