ԱՄՆ-ՈՒՄ ՁՆԱԲՈՒՔԸ 23 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ՁՆԱԲՈՒՔԸ 23 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ

  • 12-12-2007 17:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Օկլահոմայի, Կանզասի եւ Միսսուրիի նահանգներում մոլեգնել է ձնաբուքը: Այդ նահանգների տարածքում արտակարգ դրություն է հայտարարված: Տարերքը արդեն 23 մարդու կյանք է խլել: Անձրեւը, որ երբեմն փոխվում է ձյան, չի դադարում: Մրրկաքամին պոկում է կղմինդրը տանիքներից եւ կտրտում էլեկտրահաղորդման գծերը: Ավելի քան 700 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Փակ են դպրոցներն ու հիվանդանոցները, հետաձգվել են ավիաչվերթները, երթեւեկությունը կաթվածահար վիճակում են:
Նոյյան տապան  -   Միջազգային