ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ ՉԵՆ ՀԱՆԳԵԼ<br /> ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ<br />


ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ ՉԵՆ ՀԱՆԳԵԼ
ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  • 11-12-2007 15:10:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելում խորհրդակցության ժամանակ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցված դիրքորոշման չեն հասել Կոսովոյի հարցի առնչությամբ: Դա խոստովանել է ԵՄ-ում նախագահող Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավար Լուիշ Ամադուն: «Կոսովոյի կարգավիճակի մասին որոշում պետք է ընդունեն անհատ պետությունները, այլ ոչ թե Եվրամիությունը որպես կազմակերպություն»,- ասել է նա: ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության ընթացքում քննարկվել է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի Կոսովոյի անկախության ճանաչման թույլատրելիության հարցը: Այսպես, Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ չեն ճանաչի Կոսովոյի միակողմանի անկախությունը անգամ այն դեպքում, եթե «գրեթե ողջ Եվրոպական միությունը համաձայնի այդ որոշմանը եւ դեմ արտահայտվի մեր դիրքորոշմանը»: Իր հերթին Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը առաջարկել է Կոսովոյին անկախություն տրամադրելու օրինավորության հարցը հանձնել Հաագայի միջազգային դատարան: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Կոսովոյի խնդրի բանակցային գործընթացի շարունակմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային