ԵՄ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ<br />


ԵՄ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

  • 10-12-2007 20:45:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիության անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները, որ դեկտեմբերի 10-ին հանդիպել են Բրյուսելում, մտահոգություն են արտահայտել Ռուսաստանում առկա խոսքի ազատության վիճակի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Եվրամիությունը շարունակում է մտահոգվել վերջին մեկ տարում Ռուսաստանում այն իրավիճակի որոշակի զարգացմամբ, որ վերաբերում է խոսքի, ժողովների եւ զանգվածային լրատվամիջոցների ազատությանը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համատեքստում»,- նշվում է նախարարների ընդունած եզրակացության մեջ: Նրանում նշվում է, որ Պետդումայի ընտրարշավը «լրիվ չափով չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին»: Դրանից բացի, մտահոգություն է արտահայտվում Ռուսաստանում ընդունված ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության մասին օրենքի, ռասիզմի եւ այլատյացության դրսեւորումների, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասի իրադրության առնչությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային