ՊԵՐՈՒԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
10-12-2007 17:21:00 | Պերու | Միջազգային
ԼԻՄԱ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պերուի նախկին նախագահ
Ալբերտո Ֆուխիմորին դեկտեմբերի 10-ին Լիմայում կկանգնի դատարանի
առջեւ մարդու իրավունքների խախտման մեղադրանքով: Նրան մեղսագրվում
է, մասնավորապես, առնվազն 15 մարդու սպանություն 1992թ.
մայրաքաղաքային բանտում խռովության ժամանակ:
Ինչպես կիրակի հաղորդել է տեղական մամուլը, իր կառավարման
տարիների (1990-2000) այդ իրադարձություններին Ֆուխիմորիի
մեղսակցությունը հավաստող փաստաթղթերը հայտնաբերվել են Լիմայում
ԱՄՆ-ի դեսպանատանը:
Եթե 69-ամյա Ֆուխիմորին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 30
տարվա բանտարկություն: