ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ<br /> ՄԱԿ-Ի ՈՐՈՇՄԱՆ<br />


ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ
ՄԱԿ-Ի ՈՐՈՇՄԱՆ

  • 10-12-2007 17:19:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիության բոլոր երկրները, բացառությամբ մեկի, պատրաստ են ճանաչել Կոսովոյի անկախությունը առանց ՄԱԿ-ի համապատասխան հատուկ որոշման: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով բրիտանական «Սքայ» հեռուստաալիքը, Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների դեկտեմբերի 10-ի նիստը սկսվելուց առաջ հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը: Դիվանագետը ձեռնպահ է մնացել ԵՄ այն պետությունը նշելուց, որը ներկայումս հնարավորություն չի տեսնում դուրս բերելու Կոսովոյի պետականության ճանաչման գործընթացը ՄԱԿ-ի իրավասությունից: Սակայն «Ռոյթեր» գործակալությունը հրապարակել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնի այն խոսքը, որ Կիպրոսը «հսկայական խնդիրների կբախվի» Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային