ԵՄ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ<br /> ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՀՈՍԻ ՀԱՄԱՐ «ԿԱՊՈՒՅՏ ՔԱՐՏԻ»<br /> ՆԵՐԴՐՄԱՆԸ<br />


ԵՄ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՀՈՍԻ ՀԱՄԱՐ «ԿԱՊՈՒՅՏ ՔԱՐՏԻ»
ՆԵՐԴՐՄԱՆԸ

  • 07-12-2007 16:30:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել բարձր մասնագիտական որակավորում ունեցող միգրանտների ներհոսքը Եվրոպա խթանելու համար «կապույտ քարտ» սահմանելու Եվրոհանձնաժողովի առաջարկությանը: ԵՄ արդարադատության եւ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ազատության, անվտանգության եւ արդարադատության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատտինին հայտարարել է, որ հանրակցության երկրները համաձայն են Եվրոհանձնաժողովի առաջարկած այդ նոր փաստաթղթի գործողության սկզբունքին: ԵՄ «կապույտ քարտը» կլինի այն փաստաթուղթը, որը կընդլայնի երրորդ երկրներից ԵՄ ժամանող բարձրորակ մասնագետների իրավունքները: Եվրոհանձնաժողովը կարծում է, որ «կապույտ քարտ» ունեցողներին պետք է տրամադրել Եվրոմիության քաղաքացու իրավունքների հետ համադրելի իրավունքներ: Եթե այս առաջարկն ընդունվի, այն կարող է ուժի մեջ մտնել արդեն 2009 թվականից:
Նոյյան տապան  -   Միջազգային