ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԸ ՄԵՐԺԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ<br /> ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ<br />


ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԸ ՄԵՐԺԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

  • 07-12-2007 16:15:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը մերժում է ժամանակավոր սահմաններով պաղեստինյան պետության ստեղծելու գաղափարը, ինչպես դա նախատեսում է «ճանապարհային քարտեզ» պլանի երկրորդ փուլը: Այս մասին նա հայտարարել է Ռամալլահում խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ: Աբբասը հայտնել է, որ այդ թեման արծարծվել է Աննապոլիսում Մերձավոր Արեւելքին նվիրված միջազգային հանդիպման ընթացքում: «Խոսակցություն եղավ ժամանակավոր սահմաններով պետության մասին, սակայն մենք այդ գաղափարը մերժեցինք, քանի որ գործնականորեն դրանք կդառնան վերջնական»,- ասել է Պաղեստինի ինքնավարության նախագահը: Նա ընդգծել է նաեւ, որ չի պատրաստվում ճանաչել Իսրայելի Պետության հրեական բնույթը, քանի որ «դա դավաճանություն կլինի այնտեղ ապրող 1,5 մլն պաղեստինցիների նկատմամբ»` նկատի ունենալով իսրայելյան արաբներին:
Նոյյան տապան  -   Միջազգային