ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՍԱՌԵՑՎԻ»<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՍԱՌԵՑՎԻ»

  • 07-12-2007 15:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը «պահանջում է, որպեսզի սպառազինությունների թույլատրված մակարդակը ՆԱՏՕ-ի երկրներում սառեցվի»: «ՆԱՏՕ-ում հիմա 23 հազար տանկ կա, եւ հարց է առաջանում, անհրաժեշտ են արդյոք նման մեծ թվեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Անատոլի Անտոնովը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դիվանագետը, անդրադառնալով Մերձբալթիկային, նշել է, որ «ըստ որոշ տվյալների, այդ երկրներում սպառազինությունների մակարդակը գերազանցում է Ադրբեջանի եւ Հայաստանի մակարդակը»: «Դրանք շատ լուրջ պարամետրեր են եւ պահանջում են լուրջ բանակցություններ»,- ընդգծել է Անտոնովը: «Ուզում ենք, որպեսզի Բալթիայի երկրները նախագծեր մշակեն ադապտացված ԵՍԶՈՒՊ-ի մասնակից երկրների հետ համաձայնեցման համար: Տվյալ պահին սպառազինությունների մակարդակը Բալթիայի երկրներում քննարկվում է ՆԱՏՕ-ում, իսկ հետո արտահայտվում որպես դիրքորոշում: Թեեւ ժամանակն է խոսել այդ մակարդակի նվազեցման մասին»,- նկատել է դիվանագետը:
Նոյյան տապան  -   Միջազգային