ԱՄՆ-Ն ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՊՐԻՇՏԻՆԱՅԻ ԵՎ ԲԵԼԳՐԱԴԻ ՄԻՋԵՎ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ<br /> ԸՆԴՈՒՆԵԼ<br />


ԱՄՆ-Ն ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՊՐԻՇՏԻՆԱՅԻ ԵՎ ԲԵԼԳՐԱԴԻ ՄԻՋԵՎ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
ԸՆԴՈՒՆԵԼ

  • 07-12-2007 15:37:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի կարծիքով, Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ բանակցությունների ճանապարհով չի հաջողվի Կոսովոյի կարգավիճակի մասին որոշում ընդունել: Այս մասին հայտարարել է դեսպան Ֆրենկ Ուիզները, որը միջազգային միջնորդների «եռյակում» ներկայացնում է ԱՄՆ-ն: Վերջին չորս ամիսների ընթացքում «եռյակը», որի մեջ մտնում են նաեւ Ռուսաստանի եւ ԵՄ դեսպանորդները, ջանքեր էր գործադրում մերձեցնելու կոսովյան ալբանցիների եւ սերբերի դիրքորոշումները: Ինչպես նշել է Ուիզները, միջնորդների զեկույցը այսօր կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: «Այնտեղ շարադրված եզրակացությունները միանգամայն ակներեւ են` մենք չկարողացանք լուծում գտնել»,- ասել է դեսպանը: Զեկույցում կարտացոլվեն սերբերի եւ Կոսովոյի էթնիկ ալբանցիների հակադիր դիրքորոշումները, ինչպես նաեւ այն առաջարկները, որոնք նրանք մերժել են:
Նոյյան տապան  -   Միջազգային