ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԴԲ-Ի
ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
06-12-2007 17:20:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանական
իշխանությունները պետք է տրամադրեն Հետաքննությունների դաշնային
բյուրոյի (ՀԴԲ) անհետ կորած նախկին աշխատակից Ռոբերտ Լեւինսոնի
ճակատագրի մասին իրենց տրամադրության տակ եղած ողջ ինֆորմացիան:
Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ-ի
պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Թոմ Քեյսին:
Կորալ-Սփրինգս քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) 59-ամյա բնակիչ
Լեւինսոնը մասնավոր գործով 9 ամիս առաջ մեկնել է Իրան: Նրա մասին
վերջին անգամ տեղեկություններ են հայտնվել մարտի 11-ին, երբ նա
գտնվում էր Իրանի հարավում մերձափնյա շրջաններից մեկում, Քիշ
կղզուց ոչ հեռու:
ՀԴԲ-ի համաձայն, հետախուզական գերատեսչությունից Լեւինսոնը
ազատվել է տասը տարի առաջ: Ծառայության ընթացքում զբաղվել է
քրեական գործերով, այդ թվում` կազմակերպված հանցավորության դեմ
պայքարով: