ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ ԿՎԱՃԱՌԻ 300-ԻՑ ԱՎԵԼԻ ՏԱՆԿ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ ԿՎԱՃԱՌԻ 300-ԻՑ ԱՎԵԼԻ ՏԱՆԿ

  • 04-12-2007 19:40:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոսօբորոնէքսպորտը» Հնդկաստանի հետ ստորագրել է 1,24 մլրդ դոլար արժողությամբ 347 հատ T-90C տանկ մատակարարելու մասին պայմանագիր, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Հնդկաստանի կողմից առաջին վարկագծի փոխանցումից հետո Ռուսաստանը 29 ամսվա ընթացքում կառաքի 124 հատ T-90C տանկ: Մնացած տանկերը կտրամադրվեն 11 ամիս անց: Նշվում է, որ այդ պայմանագրին առնչվող բանակցությունները Ռուսաստանի եւ Հնդկաստանի մինջեւ շարունակվում էին մի քանի տարի: Հնդկաստանը մտադիր է գնել ընդամենը 1657 հատ T-90C տանկ:
Նոյյան տապան  -   Միջազգային