ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 6 ՏԱՐՎԱ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ
29-11-2007 20:15:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի Սավյոլովյան
դատարանը նոյեմբերի 29-ին 6 տարվա բանտարկության է դատապարտել
գործարար Բորիս Բերեզովսկուն «Աերոֆլոտ» ավիաընկերությունից մոտ
215 մլն ռուբլի հափշտակելու համար:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա Բերեզովսկուն առնչվող
առաջին դատավարությունն է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում նրան 11
մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` «ՍԲՍ-Ագրո» բանկի 13 մլրդ
դոլարի հափշտակության, եւ նրան ձերբակալելու հեռակա վեց սանկցիա է
տրվել: Այս դատավարությունը եւս տեղի է ունեցել հեռակա կարգով,
քանի որ Բերեզովսկին գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ ստացել է
քաղաքական փախստականի կարգավիճակ: