ՓԵՐՎԵԶ ՄՈՒՇԱՐԱՖԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՊԱԿԻՍՏԱՆԸ<br />


ՓԵՐՎԵԶ ՄՈՒՇԱՐԱՖԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՊԱԿԻՍՏԱՆԸ

  • 29-11-2007 18:50:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը եւս 5 տարի կղեկավարի Պակիստանը: Նրա երդմնատվության արարողությունը կայացել է Իսլամաբադի նախագահական պալատում: Չորեքշաբթի նա վայր էր դրել զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները եւ ազատվել զինվորական ծառայությունից, ինչպես խոստացել էր մինչեւ նախագահական ընտրությունները: Նշվում է նաեւ, որ մեծ անկարգություններ են բռնկվել Պակիստանի արեւելքում գտնվող Լահոր քաղաքում, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների եւ մոտ 200 իրավաբանների եւ միջեւ: Վերջիններս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Փերվեզ Մուշարաֆի: Ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը, որոնք փորձում էին քաղաքային դատարանի մի շենքից անցնել դեպի մյուսը: Ցուցարար իրավաբանները իրավակարգի պահապանների վրա են նետել աղյուսներ, ապակե շշեր ու փայտեր` միաժամանակ վանկարկելով «Հեռացիր, Մուշարաֆ» եւ «Մուշարաֆի ընկերները դավաճան են»:
Նոյյան տապան  -   Միջազգային