2007 ԹՎԱԿԱՆԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է ԵՂԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶՈՀՎԱԾ<br /> ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՎ<br />


2007 ԹՎԱԿԱՆԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է ԵՂԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶՈՀՎԱԾ
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՎ

  • 29-11-2007 18:45:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի ԶԼՄ-ների զոհված աշխատակիցների թվով 2007 թվականը ռեկորդային է եղել, հաղորդում է Տեղեկատվական անվտանգության միջազգային ինստիտուտը (International News Safety Institute, INSI): Ինստիտուտի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում 35 երկրներում զոհվել են 142 լրագրողներ եւ ԶԼՄ-ների տարբեր մասնագիտության 29 աշխատակիցներ (վարորդներ, թարգմանիչներ եւ տեխնիկական աշխատողներ): 2006 թվականի ցուցանիշը` ԶԼՄ-ների 168 զոհված աշխատակիցներ, գերազանցվել է անցած երեքշաբթի, երբ Շրի-Լանկայում «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» ծայրահեղական կազմակերպության ապստամբների վերահսկողության տակ գտնվող «Voice of Tigers» ռադիոկայանի վրա օդային հարվածի հետեւանքով զոհվել էին նրա երեք աշխատակիցները, ասվում է INSI-ի հայտարարության մեջ: Հայտարարությունում ընդգծվում է, որ այս տարվա ընթացքում ԶԼՄ-ների զոհված աշխատակիցների մեծ մասը` 121 մարդ, սպանվել են իրենց պարտականությունները կատարելու ժամանակ, 15-ը` պատահական գնդակից, եւս 34-ը զոհ են ճանապարհատրանսպորտային կամ ավիացիոն պատահարների հետեւանքով: ԶԼՄ-ների եւս մեկ աշխատակցի մահվան հանգամանքները մնում են չբացահայտված: Ըստ INSI-ի տվյալների, ինչպես անցած տարի, ԶԼՄ-ների ամենամեծ թվով աշխատակիցներ զոհվել են Իրաքում` 64, իսկ ընդամենը պատերազմի սկզբից` առնվազն 235 մարդ: Այնուհետեւ այս ցուցակում հաջորդում են Շրի-Լանկան` վեց զոհված, Աֆղանստանը, Մեքսիկան, Հնդկաստանը եւ Ֆիլիպինները` 5-ական, Պակիստանը, Սոմալին եւ Հայիթին` չորսական զոհված:
Նոյյան տապան  -   Միջազգային