ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ<br /> ՄՈՍԿՎԱՅՈՒՄ<br />


ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

  • 28-11-2007 19:50:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աննապոլիսի մերձավորարեւելյան միջազգային համաժողովի մասնակիցները «ողջունել են հաջորդ հանդիպումը Մոսկվայում անցկացնելու Ռուսաստանի պատրաստակամությունը»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այդ հանդիպման ժամկետների եւ օրակարգի առնչությամբ դեռ պետք է պայմանավորվել: Նախ եւ առաջ, հաշվի առնելով, թե ինչպես կշարունակվի աշխատանքը անմիջականորեն պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ»,- ասել է Լավրովը:
Նոյյան տապան  -   Միջազգային