ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԻ ԻՐ ԳՐԱՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է<br /> ՍԻՐԻԱՅԻ ԱԳՆ-Ն<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏԻ ԻՐ ԳՐԱՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ՍԻՐԻԱՅԻ ԱԳՆ-Ն

  • 28-11-2007 18:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԱՆՆԱՊՈԼԻՍ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիան համարում է, որ արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար Իսրայելը պետք է ազատի իր գրաված տարածքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, Աննապոլիսում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ ալ-Միկդադը: «Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների նորմալացումը կարող է ձեռք բերվել տարածքները (արաբական երկրներին պատկանող) լրիվ ազատելուց (Իսրայելի կողմից) հետո»,- հայտարարել է ալ-Միկդադը: Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը հավաստիացրել է նաեւ, որ Սիրիան ձգտում է հասնել Իսրայելի հետ համապարփակ խաղաղ համաձայնության եւ համակված է այդ նպատակին հասնելու «քաղաքական կամքով»: Աննապոլիսում մերձավորարեւելյան կարգավորմանը նվիրված միջազգային համաժողովն անցկացնելուց առաջ Դամասկոսը հանդիպման կազմակերպիչներից պահանջում էր օրակարգում ներառել Իսրայելի կողմից գրավված սիրիական Գոլանի բարձունքների հարցը, որպեսզի սիրիական պատվիրակությունը համաձայնի ժամանել Աննապոլիս: Եվրոպական եւ արաբական շատ պետությունների ղեկավարներ են բանակցություններ վարել սիրիական ղեկավարության հետ, որպեսզի նրան համոզեն չհրաժարվել հանդիպմանը մասնակցելուց, համարելով, որ Սիրիայի բացակայությունը համաժողովում թույլ չի տա հասնել որեւէ արդյունքի:
Նոյյան տապան  -   Միջազգային