ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՍԻՐԱՎԵՊԻ<br /> ՊԱՏՃԱՌՈՎ<br />


ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՍԻՐԱՎԵՊԻ
ՊԱՏՃԱՌՈՎ

  • 28-11-2007 16:50:00   | Շվեյցարիա  |  Միջազգային
ԺՆԵՎ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ենթակայի հետ սերտ հարաբերությունների» մեջ գտնվելու մեղադրանքի պատճառով հրաժարական է տվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ եւ տնօրինության ղեկավար Մարկ Էվերսոնը: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով CNN-ին: Կազմակերպությանը Էվերսոնի եւ իր ենթակայի` հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սյուզի դե Ֆրանսիսի հետ կապի մասին հայտնի է դարձել տասը օր առաջ: Կոմիտեի կառավարիչները Էվերսոնին բացատրել են սկանդալի հետ կապված պաշտոնում իր մնալու անհնարինությունը: ԿԽՄԿ-ի պաշտոնական կայքում ասվում է, որ կազմակերպության ղեկավարության մեջ կասկածներ են առաջացել ապագայում կազմակերպությունը ղեկավարելու նրա ընդունակության հարցում: Էվերսոնը ամուսնացած է եւ ունի երկու երեխա: Նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ է դարձել 2006 թվականի մայիսին: Էվերսոնը գրավոր դիմումում «անձնական պատճառներով» է բացատրում իր պաշտոնից հեռանալը, որը նրան ամեն տարի կես միլիոն դոլարի չափով եկամուտ էր բերում:
Նոյյան տապան  -   Միջազգային