ԼԵՀԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ<br /> ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՏՈՆ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՏՈՆ

  • 27-11-2007 20:50:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանը համաձայն է հանել իր վետոն Ռուսաստանի եւ Եվրոմիության միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին նոր համաձայնագիր ստորագրելու ճանապարհին: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 27-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: «Մենք կողմնակից ենք, որպեսզի սկսվեն այդպիսի բանակցություններ: Դա բխում է ե'ւ Ռուսաստանի, ե'ւ մյուս պետությունների շահերից: Իսկ արդեն բանակցությունների ընթացքում թող շարադրվեն առարկություններ, որոնք կարող են լինել դրանց տարբեր մասնակիցների մոտ»,- ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը այնուհետեւ դատապարտել է այն իրավիճակը, երբ «նախկին արտաքին գործերի նախարարի որոշմամբ Լեհաստանը մենակ կարծր դիրք էր գրավել» ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների արգելքի հարցում: «Դա ոչ միայն քայլ է անհրաժեշտ ուղղությամբ լեհ-ռուսական հարաբերությունների բարելավման համար, այլեւ այն է, ինչ մեզնից սպասում են մյուս պետությունները»,- ասել է Լեհաստանի վարչապետը:
Նոյյան տապան  -   Միջազգային