ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔՅԱՆ ԲԱՆԿԻ 4<br /> ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐԱՔՅԱՆ ԲԱՆԿԻ 4
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

  • 27-11-2007 18:30:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինծառայողները նոյեմբերի 27-ին սպանել են «Ռաշիդ» բանկի 4 իրաքցի աշխատակիցների: Ինչպես հայտնել է իրաքյան ոստիկանության ներկայացուցիչը, ամերիկացիները կրակ են բացել միկրոավտոբուսի վրա, որի մեջ գտնվել են բանկի ծառայողները, երբ այն առանց կանգ առնելու փորձել է անցնել բլոկպոստը Բաղդադի Շաաբ արվարձանում: Դրա հետեւանքով չորս ուղեւորներ զոհվել են, երկուսը վիրավորվել: Իրաքի ամերիկյան հրամանատարությունը իրազեկված է այդ միջադեպի մասին, սակայն ոչ մի հայտարարություն պատահարի կապակցությամբ առայժմ չի արել:
Նոյյան տապան  -   Միջազգային