ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐ

  • 23-11-2007 15:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Խանտի-մանսիյսկ քաղաքում նոյեմբերի 24-ին կմեկնարկի «նոկաուտ» մրցակարգով աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն 128 շախմատիստներ: Այդ մրցաշարում Հայաստանը կներկայացնեն աշխարհի ներկայիս գավաթակիր Լեւոն Արոնյանը, աշխարհի նախկին փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, մինչեւ 20 տարեկանների անցյալ տարվա աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը: Առաջնությունում հանդես կգա նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանը: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play