ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՐԵՔ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԵՆ <br />


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՐԵՔ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԵՆ

  • 23-11-2004 21:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում ընթացող Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարի 5-րդ մրցափուլում կենտրոնականը ուկրաինացի 2 շախմատիստների` Վասիլի Իվանչուկի եւ Ալեքսանդր Արեշչենկոյի հանդիպումն էր: Համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Եվրոպայի չեմպիոն Իվանչուկը պարտության մատնեց իր երիտասարդ մրցակցին: Այժմ Վասիլի Իվանչուկը, Զվիադ Իզորիան (Վրաստան) եւ Ալեքսանդր Եվդոկիմովը, 5 հնարավորից վաստակելով 4,5-ական միավոր, գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց հետեւում են 6 մասնակիցներ, որոնք 4-ական միավոր ունեն: Դրանց թվում են նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Աշոտ Անաստասյանը եւ Կարեն Ասրյանը, ու Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Հայաստանցի եւս մի քանի շախմատիստներ գտնվում են առաջատարների խմբում: Մրցաշարի հերթական` 6-րդ մրցափուլը կանցկացվի նոյեմբերի 24-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play